Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին
Advertisement 1000 x 90

Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գեղան Կադիմյանը խոսել է իր նոր ակումբի մասին:

«Վաղուց հետևում էի «Վորսկլա»-ին և ինձ դուրս է գալիս նրանց արագ ֆուտբոլը: Սա ինձ համար ևս մեկ հնարավորություն է դրևորվելու համար: Շատ լավ թիմ է: Վստահ եմ, որ մեր ներդրած ջանքերը վերածվելու ենք արդյունքների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կադիմյանի խոսքերը մեջ է բերում ակումբի էջը:

Կադիմյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Վորսկլա»-ի հետ: Հայ ֆուտբոլիստը թիմի հետ արդեն մեկնել է սլովենական հավաքին: Մինչ այս Կադիմյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկ» ակումբի կազմում: Հայաստանի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է երկու հանդիպում, խփել մեկ գոլ: