Հղի Սերենա Ուիլյամսի կիսամերկ լուսանկարը Vanity Fair ամսագրի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հղի Սերենա Ուիլյամսի կիսամերկ լուսանկարը Vanity Fair ամսագրի համար

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, ով սեպտեմբերին իր առաջնեկը կունենա ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանից, դարձել է Vanity Fair ամսագրի հերոսուհին:

Շապիկի համար 35-ամյա ամերիկուհուն կիսամերկ վիճակում լուսանկարել է Էնի Լեյբովիցը, ով Դեմի Մուրի հայտնի լուսանկարի հեղինակն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտնել է կարիերան 2018 թվականին վերսկսելու մասին:

armsport.am