Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր հարսանիքին չի հրավիրել ազգային ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:
Լեգենդար ֆուտբոլիստն արժանացել է «կապտանռնագույնների» նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուի և նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի բախտին: Մարադոնան Մեսսիի հետ հավաքականում է աշխատել 2008-ից 2010 թվականներին:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի և Անտոնելա Ռոկուցոյի միջև հարսանիքը կկայանա հունիսի 30-ին արգենտինական Ռոսարիո քաղաքում:
armsport.am