Սիմոն Մարտիրոսյան. Դեռ ոչ օլիմպիական չեմպիոն եմ դարձել, ոչ էլ՝ աշխարհի. դրանք են իմ նպատակները
Advertisement 1000 x 90

Սիմոն Մարտիրոսյան. Դեռ ոչ օլիմպիական չեմպիոն եմ դարձել, ոչ էլ՝ աշխարհի. դրանք են իմ նպատակները

Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց տպավորություններով:

+105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել էր 426 կգ արդյունք: Երկու վարժությունում էլ հայ ծանրորդն ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրել էր 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չէր բավականացրել 246 կգ-ը գլխավերևում պահելու համար։

«Ընդհանուր առմամբ մարզիչները գոհ են, բայց ես՝ այնքան էլ ոչ: 246-ը չկարողացա բարձրացնել, ինչի համար դժգոհ եմ:

Ինչը ինձ խանգարեց բարձրացնել 246 կգ-ը՞. Երևի՝ մի փոքր շտապեցի: Ես վստահ էի ,որ կկարողանամ բարձրացնել: Մյուս անգամ անպայման կփորձեմ դա անել:

Ես դեռևս դարձել ոչ օլիմպիական չեմպիոն եմ դարձել,  ոչ էլ՝ աշխարհի: Դա է իմ նպատակը: Հետևաբար այժմ գրանցածս հաջողությունները չեն կարող ինձ խանգարել կամ շեղել»,- ասաց 20-ամյա մարզիկը:

armsport.am