Չնայած Սևանից հունիս ամսվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 73 միլիոն 732 հազար խորանարդ մետր ջուր, այնուամենայնիվ, լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի վերջերի համեմատ բարձր է մնում 15 սանտիմետրով:
2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում լիճ է տեղափոխվել 78 միլիոն 409 հազար խորանարդ մետր ջուր: