Նկարներ՝ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնից, որտեղ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում։
Այդ նպատակով Շանհայ են ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն իր հարսնացուհի հետ, ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆ-ից:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև Չինաստանում հայկական համայնքի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև փառատոնի կազմակերպիչներն ու ներկայացուցիչները, ովքեր ի սկզբանե բարձր են գնահատել և առանձնահատուկ կարևորություն են տվել ֆիլմին։
«Վերջին բնակիչը» շատ ջերմորեն ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ ոչ միայն չին հանդիսատեսի, այլ նաև մեծ հետաքրքրության և ուշադրության արժանացավ մասնագիտական շրջանակի կողմից։