«Այլ աղջիկների հետ հյուրանոց է գնում». Ջուսը` նախկին ամուսնու և այլևս չամուսնանալու որոշման մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այլ աղջիկների հետ հյուրանոց է գնում». Ջուսը` նախկին ամուսնու և այլևս չամուսնանալու որոշման մասին. life.tert.am

Երգչուհի Ջուսն օրերս դատական կարգով ամուսնալուծվեց։ Tert.am Lifeի հետ զրույցում նա ասաց, որ իր դեպքում պարտադիր է ամուսնալուծվել դատական կարգով և փաստաբանի աջակցությամբ, թեպետ ամուսնու հետ, վեճի առարկա, որպես այդպիսին չունեին։

«Մենք կարող էինք զագսով բաժանվել, սակայն նա, ընդհանրապես, չէր համաձայնում։ Նիստերի էլ չէր մասնակցում, ուշացած գալիս էր, ինչ–որ բան խոսում, դուրս գալիս։ Մենք կիսելու ունեցվածք չենք ունեցել, որովհետև կիսելու որևէ բան չենք ունեցել, սակայն փաստաբանի կարիք ունեի։ Ինքն էմոցիոնալ է, բայց լավ փաստաբան է։ Ես էլ պետք է լավ փաստաբան ունենայի։ Վահագի դեպքում, դա միանշանակ պետք էր»,- ասաց նա։

Այն, որ նախկին ամուսինը նիստերից մեկի ժամանակ իրեն վիրավորել է, ըստ երգչուհու, պայմանավորված է նրա նեղացածությամբ։ «Մինչև վերջ չէր հավատում, որ ես դատարան կդիմեմ, որովհետև 10 ամիս կուլ եմ տվել այն, ինչ ինքն անում էր։ Անիմաստ հայհոյում էր, ես ոչ մի առիթ չեմ տվել։ Երբ տղամարդը հայհոյում է կնոջը, դա արդեն ընտանիք չէ»,- նշեց Ջուսը։

Երգչուհու խոսքով` նախկին ամուսինն այլևս չի անհանգստացնում է իրեն։ «Հավանաբար, համակերպվեց այդ մտքի հետ։ Այլևս ոչ զանգեր կան, ոչ նամակներ, ոչինչ»։ Հարցին` իր կարծիքով Վահագնը դեռ սիրո՞ւմ էր իրեն, որ չէր համակերպվում ամուսնալուծվելու մտքի հետ, Ջուսը պատասխանեց. «Չգիտեմ` դա սեր էր, թե չէ, որովհետև ինձ ասել են, որ ինքն արդեն այլ աղջիկների հետ է գնում հյուրանոց։ Դա արդեն սեր չէ։ Ես բաժանվեցի, բայց հո չեմ գնում տարբեր տղամարդկանց հետ։ Ես պիտի սիրահարվեմ, լուրջ հարաբերություններ ունենամ, նոր քայլի գնամ։ Եթե նա սիրեր, միանգամից տարբեր աղջիկների հետ չէր գնա հյուրանոցներ»,– նկատեց երգչուհին ու հավելեց, իր մեջ էլ զգացմունքներ չեն մնացել։ «Կան շատ գեղեցիկ հիշողություններ, բայց կան նաև շատ վատերը։ Երևի, վատ հիշողություններն ավելի շատ են»,– նշեց նա։

Մինչև ամուսնությունը Ջուսը նշանվելու անհաջող փորձ էր ունեցել։ Երկու դեպքում էլ երգչուհին կողակցին գտել էր սոցցանցերի միջոցով։ Առաջին դեպքում նա իրական հանդիպումից օրեր անց նշանվեց, երկրորդ դեպքում` հանդիպումից 2 ամսի անց ամուսնացավ։ Երգչուհու խոսքով` այս ամենն իրեն դաս է եղել, որ այլևս չծանոթանա սոցցանցերի միջոցով։

 

«Սոցցանցերում 24 ժամ նստած են այն տղամարդիկ, որոնք պարապ են։ Նման մարդիկ բոլորին գրում են, ով կպնի, կպնի։ Նույնն ինձ են  գրում, հետո հանդիպում եմ այլ երգչուհիների, պարզվում է` նրանց էլ են գրել նույնը։ Նշանակում է` մարդը պարապ է։ Եթե տեսնում եմ տղամարդը շատ է գրում, արդեն չեմ շփվում»,– ասաց նա ու հավելեց, որ սոցցանցերով հնարավոր չէ լավ ճանաչել մարդուն։

Երգչուհին որոշել է այլևս չամուսնանալ։ «Կարծում եմ` այդ  շտամպը պետք չէ։ Եթե մարդիկ իրար սիրում են, կարող են ապրել քաղաքացիական ամուսնությամբ։ Այդպես ավելի ամուր կլինի։ Ինձ համար  ճիշտը չամուսնանալն է, ամուսնացած ծանոթներս էլ են ասում, որ պետք է չամուսնանալ։ Հազարից մեկ է լինում, որ մարդիկ. իրոք, սիրում են իրար։ Մեր տատիկների պապիկների մոտ է եղել այդպես»,– ասաց նա։

Հարցին` չի՞ փորձում վերանայել հարաբերությունների իր տեսլականը, գուցե, ինքն էլ է սխալներ թույլ տալիս, երգչուհին պատասխանեց. «Ինձ մոտ  ընդհանրապես սխալ չկա։ Ես շատ պարզ, մաքուր մարդ եմ, երբեք չեմ դավաճանում, չեմ խաբում։ Ես արտիստ եմ։ Մարդն ամուսնանում է ինձ հետ, ասում է` հասկանում եմ, դու արտիստ ես, հետո սկսում է խեղդել արտիստին։ Մարդը պիտի հարգի իմ  աշխատանքը։ Նույնն է` ես իրեն ասեմ` նիստերի մի գնա, դատավորներն աղջիկներ են»,– ասաց նա ու նկատեց, որ սխալն այն էր, որ արագ ամուսնացավ։