Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը և Գոռը օրեր առաջ նշել են կրտսեր դստեր՝ Սառայի ծննդյան տարեդարձը: Հաղորդավարուհին BlogNews.am-ին տրամադրել է լուսանկարներ և պատմել օրվա հետաքրքիր պահերը. «Սառան երևի մեկ ամսական էր, երբ որոշել էի ինչ-որ մի առիթով կամ հենց ծնունդին թեմատիկ Մինի մաուսի ոճում միջոցառում անել:
Ես երբեմն հակասական մտքեր էի ունենում՝ իսկ գուցե չանե՞նք, քանի որ փոքր է, գուցե չհասկանա: Այսպես մինչև վերջին շաբաթը, որից հետո անցանք նախապատրաստական աշխատանքների՝ քենդի բարով, բաներով՝ իմ և Էվայի, Սառայի հագուստի հետաքրքիր ընտրությամբ: Ես և աղջիկներս Մինի մաուսի հատուկ շապիկներ էինք կրում, իսկ հյուրերի հրավիրելու հիմնական սկզբունքն էլ մեկն էր, որ պետք է ունենային փոքր երեխաներ: Գուցե Սառան շատ բան չի հասկանում, բայց երեխաների համար շատ լավ տոն դարձավ, ինչը շատ կարևոր էր»,- նշում է Մերին:
Այն տարածված սովորությանը, որ ծնողները յուրաքանչյուր ամիս նշում են երեխաներին ծնունդը տորթով, Մերին դեմ է. «Ես կարծում եմ՝ մեկ տարեկանին ավելի հաճույքով ես պատրաստվում։ Իհարկե, լավ է, որ ամեն օրը երեխայի համար տոն է լինում, բայց ատամհատիկ, մանկական կնունքներ և նման բաներին այդքան էլ կողմ չեմ: Իսկ Սառայի ծնունդը շատ լավ անցավ, մանկական ժամանցի վայր էինք ընտրել, որտեղ հետաքրքիր ծրագիր կար, մուլտհերոսներ էինք հրավիրել»:
Մերին նշում է, որ Սառան, ի տարբերություն իր մյուս հասակակիցների, հեռուստացույց, համակարգիչ չի սիրում. «Չգիտեմ՝ հուրախություն, թե տխրություն ինձ: Սառան սիրում է ռուսական մուլտֆիլմեր, կարծում եմ՝ դա մեզանից էլ է գալիս, քանի որ աղջիկս երբեք մի հերոսի խաղալիքով չի խաղում: Իսկ ծնունդը որոշեցինք Մինի մաուսի ոճում անել»: