Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը փորձում էր անօրինականորեն Ռուսաստան ներկրել 25 անտիկվար տիկնիկներ: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Դոմոդեդովո»-ի մաքսատան մամուլի քարտուղար Դիլյար Բելոտուրկինին:
Հեռուստաալիքի կայքում տեսանյութ է հրապարակված առգրավված խաղալիքների մասին: Կինը, որի ուղեբեռում զննության ժամանակ հայտնաբերել են ճենապակե տիկնիկներ, ժամանել էր Մյունխենի չվերթով: Փորձագետները հաստատել են, որ բոլոր խաղալիքները պատրաստված են Արևմտյան Եվրոպայում 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:
Դրանց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 450 հազար ռուբլի: Ձերբակալված կինը հայտարարել է, որ տիկնիկները գնել է հին իրերի շուկաներում և աճուրդներում: Դրանք նա Ռուսաստան է բերել, որպեսզի խաղալիքները վերականգնի, այնուհետև դրանք ներկայացնի ցուցահանդեսներում: