Կարեն Կարապետյանը՝ Հասմիկ Պողոսյանին և Հրանուշ Հակոբյանին պաշտոնանկ անելու մասին. araratnews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանը՝ Հասմիկ Պողոսյանին և Հրանուշ Հակոբյանին պաշտոնանկ անելու մասին. araratnews.am

«Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը, եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ընտրել նոր նախարարներին, վարչապետն ասաց՝  առաջնորդվել է պրոֆեսիոնալիզմով:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ընդդիմությանն էլ որևէ պաշտոն առաջարկի, Կարապետյանը չբացառեց. «Եթե լավ մասնագետ լինի, ինչո՞ւ ոչ»:

Araratnews.am-ի հարցին՝ Հասմիկ Պողոսյանն ու Հրանուշ Հակոբյանը ( մշակույթի եւ սփյուռքի նախարարները.- խմբ.)  մնալո՞ւ են նոր կառավարությունում, Կարեն Կարապետյանը կարճ պատասխանեց՝ կիմանաք:

Մանրամասները՝  տեսանյութում:



Նման նյութեր