Ռոնալդո. Գրեթե վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա Ռեալում
Advertisement 1000 x 90

Ռոնալդո. Գրեթե վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա Ռեալում

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել, որ «սերուցքայինների» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կմնա ակումբում:

«Գրեթե վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա «Ռեալում»: Մրցաշրջանի ընթացքում 50 գոլ խփած ֆուտբոլիստը չի կարող պարզապես ամեն ինչից հրաժարվել: Մեծագույն խաղացողները միշտ էլ որոշումներ են կայացնում:

Չգիտեմ, թե որն է նրա ներկայիս տհաճության պատճառը: Սակայն չեմ կարծում, որ կա թիմ, որը կարող է ավելի լավը լինել Ռոնալդուի համար, քան «Ռեալը»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել էր 14.7 միլիոն եվրոյի չափով հարկ չվճարելու մեջ:

armsport.am