Բարսելոնայի կիսապաշտպանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ. հրաժարագինը՝ 75 մլն եվրո
Advertisement 1000 x 90

Բարսելոնայի կիսապաշտպանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ. հրաժարագինը՝ 75 մլն եվրո

Կատալոնական «Բարսելոնա» Բ-ի կիսապաշտպան Կառլոս Ալենան երկարաձգել է իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

Ինչպես տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը և այն կարող է երկարաձգվել, եթե կիսապաշտպանը հանդես գա թիմի հիմնական կազմում:

Բացի այդ, եթե Ալենան հանդես գա «Բարսելոնայի» հիմնական կազմում, ապա վերջինիս հրաժարագինը կկազմի 75 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայում» իր նորամուտը նշել է Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի՝ «Էրկուլեսի» (1:1) հետ արտագնա խաղում և դարձել գոլի հեղինակ:

armsport.am