Վատիկանի գանձապետը մեղադրվում է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ
Advertisement 1000 x 90

Վատիկանի գանձապետը մեղադրվում է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ

Ավստրալիայի կարդինալ Ջորջ Փելը, որն զբաղեցնում է Վատիկանի գանձապետի պաշտոնը, մեղադրվում է անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ, ինչի մասին հայտնել է Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանությունը, տեղեկացնում է BBC-ին:

Ոստիկանությունում ճշտել են, որ խոսքը վերաբերում է բազմաթիվ Էպիզոդների, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում:
Ինչպես նշվում է, կարդինալը, որն այժմ ապրում է Հռոմում, պետք է Մելբուռնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:
Հոգևորականը կտրականապես ժխտում է այդ մեղադրանքները և մտադիր է պաշտպանել իր բանի անունը, նշել են Սիդնեյի արքեպիսկոպոսի դիվանատանը:

Ոստիկանությունը Փելի նկատմամբ հետաքննությունն սկսել է անցյալ տարվա հուլիսին: Իրավապահ մարմիններում հայտարարել են, որ նա մասնակցել է անչափահասների բռնաբարմանը: 2015 թվականին նրան մանկապիղծների հանցագործությունների թաքուցման մեղադրանք են առաջադրել:

Փելն Ավստրալիայում ապրել է 2001-ից մինչև 2014 թվականը, իսկ այնուհետև տեղափոխվել է Վատիկան:
Վատիկանի գանձապետ կադրինալ Փելը համարվում է երրորդ պաշտոնատար անձը կաթոլիկ եկեղեցում:



Նման նյութեր