
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Բրազիլիայի սիրողական լիգաներից մեկի խաղի ժամանակ:
Հանդիպման մրցավար Կամիլու Էուստակյու դե Սոուզան, ով նաև ոստիկան է, ֆուտբոլիստներից մեկի կողմից հարված ստանալուց հետո մոտեցել է պահեստայինների նստարանին ատրճանակը վերցնելու համար:
Խաղացողը փախչել է դաշտից, իսկ մրցավարի օգնականները կանգնեցրել են նրան: Այժմ մրցավարին սպասվում է որակազրկում: