Լյուքսեմբուրգյան պարբերականի անդրադարձը` պատգամավորի և նրա հայուհի ընտրյալի պսակադրությանն ու Հայաստանին. top-news.am
Advertisement 1000 x 90

Լյուքսեմբուրգյան պարբերականի անդրադարձը` պատգամավորի և նրա հայուհի ընտրյալի պսակադրությանն ու Հայաստանին. top-news.am

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 3-ին, լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու նրա հայուհի ընտրյալը` Տաթև Մանուկյանը, ամուսնացել են:

Լյուքսեմբուրգյան հայտնի պարբերականն անդրադարձել է պատգամավորի` Խոր Վիրապում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը: Հոդվածում խոսվում է է Հայ Առաքելական եկեղեցու պատմության, հայերի`քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու մասին, ինչպես նաև եկեղեցական հարսանեկան արարողակարգի մասին:

Հիշեցնենք, որ զույգի սիրային կապի մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ եվրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան DennikN հրատարակչության հետ Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին պատմելիս նշել է, որ լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է, իսկ նրանց հարսանիքը լինելու է Արցախում:

Զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:

Հավելենք, որ Տաթևը ծնունդով Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել և սովորել Դալարնայի համալսարանում:

top-news.am