
Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը հրաժարվել է հունիսի 30-ին Հարլինգեմում կայանալիք ցուցադրական խաղին մասնակցելուց: Պատճառն ազդրի վնասվածքն է, ինչի պատճառով շոտլանդացին բաց է թողել այսօրվա մարզումը:
«Ցավալի է, բայց ստիպված եմ հրաժարվել խաղից: Ազդրս ցավում է, այդ պատճառով ինձ երկու օր հանգիստ անհրաժեշտ կլինի»,- Մարեյի խոսքը մեջբերում է «russellcfuller»-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Մարեյը կսկսի Ուիմբլդոնում տիտղոսի պաշտպանությունը:
armsport.am