
Ջերմուկում ավարտվել է շախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը:
Եզրափակչում երեք շախմատիստներ 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Առաջ անցնելով գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից (Հայաստան) և Անդրեյ Ժիգալկոյից (Բելառուս)` լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Մոտ ապագայում Հայկ Մարտիրոսյանը պետք է միջազգային գրոսմայստերի կոչում ստանա:
Ասրյանի հուշարցաշարին մասնակցել է 13 երկրի 92 շախմատիստներ, այդ թվում 21 գրոսմայստեր:
armsport.am