Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն բացարձակ ճշմարիտ է համարել որոշումը, որով արգելվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն: