
Կարեն Կարապետյանի Facebook-յան գրառումը.
««Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ՝ մասնավորապես, հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ։ Այսօր հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպման համար։ Մինչև տարեվերջ նաև միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ»։