Քայլի ու Քենդալ Ջեներներին քննադատել են շապիկների նոր հավաքածուի համար. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քայլի ու Քենդալ Ջեներներին քննադատել են շապիկների նոր հավաքածուի համար. life.tert.am

Քարդաշյան-Ջեներ գերդաստանի անդամները չեն կարողանում առանց սկանդալների ապրել։ Այս անգամ քննադատությունների են ենթարկվել Քայլի ու Քենդալ Ջեներները։

Spletnik-ը գրում է, որ նրանք շապիկների նոր հավաքածու են թողարկել, որոնց վրա պատկերված են ժամանակի ամենահայտնի երաժիշտները՝ Թուփակ, Բիգի, Pink Floyd և Metallica։ Իրականում, նման շապիկներ թողարկելու միտքը պետք է որ դուր գար երկրպագուներին, սակայն նրանք քննադատությունների են արժանացրել քույրերին, քանի որ բացի աշխարհահռչակ երաժիշտների պատկերներից, Քայլին ու Քենդալը նաև իրենց պատկերներն են ավելացրել։ Երկրպագուներն այս ամենը եսասիրություն ու նարցիսիզմ են համարել։

Ջեներները ներողություն են խնդրել երաժիշտների պատկերներն օգտագործելու համար, սակայն ոմանք չեն կարողացել ընդունել դա։ Օրինակ՝ երաժիշտ Բիգին նշել է, որ թեև Ջեներները ներողություն են խնդրել, սակայն այդ հարցը դեռ փակված չէ։

 

life.tert.am