
Հուլիսի 3-ին տեղի է ունենալու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հարսանիքը, հարսնացուն իսպանացի է:
Asekose.am-ի տեղեկություններով պսակադրության արարողություն տեղի կունենա Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցում:
Պսակադրության արարողությանը ներկա կլինի նաև Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Չնայած Խաչատրյանը 1993թ. մշտապես բնակվում է Գերմանիայում, սակայն նա մշտապես համերգներով հանդես է գալիս Հայաստանում: