Ճապոնիայի Նագոյա նավահանգստում հայտնաբերել են հրակարմիր մրջյուններ, որոնց թույնը կարող է հանգեցնել մահացու վախճանի, հունիսի 30-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը:
Դա արդեն երկրորդ նման դեպքն է. հրակարմիր մրջյուններ էին հայտնաբերվել Կոբե նավահանգստում:
Նագոյայում դրանք գտել են այն բեռնարկղի պատին, որը Ճապոնիա էր բերվել Չինաստանից՝ ամբողջ աշխարհում շրջելով մի քանի նավահանգիստներ: Մրջյուններն անմիջապես ոչնչացվել են:
Մասնագետներին մտահոգում է վտանգավոր միջատների տարածման հնարավորությունը: Ալերգիայի հակում ունեցող մարդկանց մոտ դրանց խայթոցը կարող է հանգեցնել մահվան: Մրջյունների այս տեսակը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը: Նավահանգիստներում հսկողության ուժեղացման միջոցներին կմիանան շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: