Life.panorama.am-ը կապ հաստատեց Թինայի հետ, ով նշեց.
«Պարզապես ապշած եմ, թե մարդկանց երևակայությունը և պարապությունը որտեղ կարող է հասնել: Տարիներ առաջ, երբ ես նոր էի ամուսնացել ու արդեն աղջկաս էի սպասում, ասեկոսեներ եղան, թե ամուսինս բաժանված է և երկու երեխա ունի, փաստորեն տարիներ անց այդ մարդկանց երևակայությունը հասավ նրան, ով մտածում են, որ ամուսինս չորս երեխա է ունեցել:
Ուրեմն բոլորին հայտնում եմ, որ ես ու ամուսինս մինչև 2010թ-ն երբևէ ամուսնացած չենք եղել և երեխաներ չենք ունեցել, 2010-ին մենք ամուսնացել ենք և չենք ամուսնալուծվել: Ես չեմ ուզում անձնական կայնքս հանրայնացնել, բոլորն էլ նկատել են, որ ամուսինս այս յոթ տարիների ընթացքում հանրային վայրեր չի էլ եկել:
Մարդկանց թող հետաքրքրի իմ աշխատանքները, ես նրանց տալիս եմ արվեստի հրաշք ներկայացումներ, իսկ թե իմ անձնական կյանքում ինչ և ոնց կանեմ, թող ոչ մեկին չհետաքրքրի: Թող ուրախանան, որ արտիստները նորմալ ընտանիքներ ու երեխաներ ունեն: Կոնկրետ իմ երջանկությունով, եթե կարողանում են ուրախանալ, խնդրեմ, եթե ոչ՝ ապա իմ անունը ընդհանրապես թող չշոշափեն»:
Թինա Քեյը հայտնեց նաև, որ Հայաստանից փախչելու կարիք երբեք չի ունեցել, ավելին՝ շուտով վերադառնալու է հայրենիք ձայնասկավառակի աշխատանքները ավարտելու: