Marketium.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում։ Առաջարկվող տարբերակներից ո՞րը կընտրեիք։ Պատասխանը շատ բան կպատմի ձեր բնավորության մասին։
Եթե ընտրել եք 1-ին տարբերակը, ձեզ համար ռիսկը ոչ մի լուրջ բան չի նշանակում։ Ձեզ թվում է, թե այն բացառապես կապված է արկածների հետ, որոնք հազվադեպ են լավ արդյունքի հանգեցնում։ Կյանքում հանգիստ մարդ եք, այդ պատճառով էլ ռիսկի դիմելիս խաղաքարտ գնելուց առաջ որևէ քայլ չեք անի։ Սիրում եք մնալ տանը։
Եթե ընտրել եք 2-րդ տարբերակը, իսկապես համարձակ և վճռական մարդ եք։ Երբեք ոչինչ կիսատ չեք անում։ Ձեր առջև նպատակներ եք դնում, ապա անում են ամեն ինչ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Չեք վախենում ռիսկի դիմել։
Եթե ընտրել եք 3-րդ տարբերակը, երազկոտ եք, ռոմանտիկ, այդ պատճառով էլ ռիսկը կապում եք միայն երևակայության թռիչքի հետ։ Բազմաթիվ մտքեր ունեք, պատրաստ եք շատ բաների՝ դրանք իրականություն դարձնելու համար։ Մարդիկ սիրում են ձեր նպատակասլացությունը։
Եթե ընտրել եք 4-րդ տարբերակը, կյանքում երբեմն հապշտապ և չմտածված որոշումներ եք կայացնում, որոնց համար հետագայում զղջում եք։ Ինչ-որ պահի ադրենալինի հոսք եք զգում, որոշակի քայլ անում, ապա պարզապես չեք կարողանում հասկանալ, թե ինչպես եք առհասարակ նման որոշում կայացրել։
Եթե ընտրել եք 5-րդ տարբերակը, նշանակում է՝ ռիսկի կարողանում եք դիմել այն իրավիճակներում, երբ դա առհասարակ տեղին չէ։ Օրինակ՝ կարող եք ռիսկի դիմել և մասնակցել բլիթներ ուտելու մրցույթին։ Դուք կստանաք մրցանակը, բայց ի՞նչ գնով։ Երբեմն թեթևամտորեն եք վերաբերվում սեփական կյանքին, բայց կարողանում եք դասեր քաղել։
Եթե ընտրել եք 6-րդ տարբերակը, էքստրիմի սիրահար եք։ Պատրաստ եք ռիսկի դիմել միշտ և ամենուր։ Ձեր յուրաքանչյուր օր լի է արկածներով և խենթ գաղափարներով, որոնք ձեզ լավ տրամադրություն են ապահովում և թարմություն։ Կարողանում եք ոգեշնչել մյուսներին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը