«Պլանկան» ամենաարդյունավետ վարժություններից մեկն է ավելորդ քաշից ազատվել ցանկացողների համար։ Այն կատարելու համար երկար ժամանակ չի պահանջվում, սակայն արդյունքը նկատելի է արդեն կարճ ժամանակ անց։ Fithacker.ru կայքը ներկայացրել է, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կատարեք այս վարժությունը։
Կազմվածքը կգեղեցկանա, կամրանան որովայնի մկանները։ Այս վարժությունն անելու ընթացքում աշխատում են մարմնի մի շարք մկաններ։ Արդյունքը հատկապես զգալի կլինի որովայնի հատվածում։
Կնվազի մեջքի հատվածում վնասվածք ստանալու հավանականությունը։ Այս վարժություն կօգնի ձեզ ավելացնել մկանային զանգվածը՝ առանց մեջքի կամ ոտքերի վրա մեծ ճնշում գործադրելու։ Բացի այդ՝ կհանգստանա մեջքի ցավը։
Կարագանա նյութափոխանակությունը։ Ամեն օր այս վարժությունն անելու դեպքում ավելի շատ կալորիաներ կայրեք, քան պրեսի համար ցանկացած այլ վարժություն կատարելու դեպքում։
Կլավանա քայլվածքը, քանի որ որովայնի մկաններն ազդում են ուսերի, իրանի, կրծքի և մեջքի վրա։
Ավելի ճկուն կդառնաք։ Այս վարժությունն անելու արդյունքում կուժեղանան մկանները, ինչը ձեզ ավելի ճկուն կդարձնի։
Կլավանա հոգեկան առողջությունը։ Այս վարժությունն անելու դեպքում կհանգստանա ուղեղը, վարժությունը կպայքարի անհանգստության, դեպրեսիայի դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը