Ո՞ր մթերքները կարող են օգնել խուսափել վաղ դաշտանադադարից
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքները կարող են օգնել խուսափել վաղ դաշտանադադարից

Ճիշտ սննդակարգը կարող է երկարացնել կնոջ վերարտադրողական տարիքն ու կանխել վաղ դաշտանադադարը: Այս մասին ասված է American Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտությունում:

Հետազոտության հեղինակները՝ University of Massachusetts Amherst and Harvard School of Public Health-ից մասնագետներ, հայտնաբերել են, որ վաղ դաշտանադադարից կարելի է խուսափել սննդակարգում բավարար քանակությամբ բուսական սպիտակուց ներառելով:

10 տարի շարունակ գիտնականները տվյալներ են հավաքել ու վերլուծել 85.500 կանանց առողջության և սննդակարգի մասին: Արդյունքում նրանք պարզել են, որ այն կանանց մոտ, որոնց սննդակարգում օրական օգտագործվող կալորիաների 6.5%-ը բուսական սպիտակուցներ են եղել, վաղ դաշտանադադարի վտանգը 16%-ով ավելի պակաս է եղել, քան այն կանանց պարագայում, որոնք ավելի քիչ բուսական սպիտակուցներ են օգտագործել:

Գիտնականները պարզել են, որ բուսական սպիտակուցով հարուստ մթերքները բարենպաստ են ազդում նաև ձվարանների վիճակի ու ֆունկցիայի վրա: Ընդ որում, մասնագետների խոսքով, կանացի օրգանիզմի համար առավել օգտակար են ամբողջական ցորենից հացը, տոֆուն, ընկուզեղենը, լոբին:

Վաղ դաշտանադադարը բնորոշվում է մինչև 45 տարեկանը ձվարանների գործառույթի դադարով: Տարբեր հետազոտությունների համաձայն՝ վաղ դաշտանադադարը կապվում է կանացի օրգանիզմում մի շարք խանգարումներով, մասնավորապես, դրա հետ են կապում սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպորոզը, կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը:

med.news.am