
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կմասնակցի Կոնֆեդերացիաների 20117թ. գավաթի փակման արարողությանը,- տեղեկացնում է «Чемпионат»-ը:
Փակման արարողությունը կմեկնարկի Չիլի-Գերմանիա խաղից 45 րոպե առաջ: Ռոնալդոն խաղից առաջ խաղադաշտ կբերի Կոնֆեդերացիաների խաղարկության գավաթը:
«Ուրախ եմ, որ ժամանել եմ Ռուսաստան: Տեսնում եմ, թե ինչպիսի բարձր մակարդակով է ամեն ինչ կազմակերպված: Կասկած չկա, որ գալիք տարվա ընթացքում մենք կտեսնենք հրաշալի Աշխարհի առաջնություն»,- նշել է Ռոնալդոն:
armsport.am