Ռիկի Մարտինը մանրամասներ է հայտնել հայկական արմատներով ընկերոջ հետ առաջիկա հարսանիքի մասին. asekose.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռիկի Մարտինը մանրամասներ է հայտնել հայկական արմատներով ընկերոջ հետ առաջիկա հարսանիքի մասին. asekose.am

«Կլինի շքեղ միջոցառում՝ մեծ ու ուրախ, ինչպես ընդունված է Լատինական Ամերիկայում։ Ցանկանում եմ, որ հարսանիքը տեղի ունենա իմ հայրենիքում՝ Պուերտո-Ռիկոյում»,-ասել է Ռիկի Մարտինը՝ հավելելով, որ հարսանիքին ներկա կլինեն աշխարհի տարբեր երկրներից հյուրեր, քանի որ Յոսեֆը, ով երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում, ծնվել է Շվեյցարիայում ու ունի սիրիական ու հայկական արմատներ։

«Բոլորը խոսում են հարսանիքի մասին, բայց ոչ ոք չի խոսում հարսանիքի կազմակերպման մասին, քանի որ այն շատ դժվար գործընթաց է։ Ես գաղափար չունեի այդ մասին, քանի դեռ ինքս չսկսեցի պլանավորել հարսանիքը, որը ցանկանում ենք ունենալ»,-ասել է երգիչը։

Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինի ընտրյալի մայրը սիրիահայ է, իսկ հայրը `քուրդ: Նշենք, որ զույգը նշանադրվել էր 2016 թվականին: Մարտինը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ ինքը տարված է արվեստի գործեր հավաքելով և Ջոենի հետ հանդիպել է, երբ որոնելիս է եղել նոր նմուշներ։ Ժամանակի ընթացքում գործարար հարաբերությունները վերածվել են  սիրային հարաբերությունների։

asekose.am