Երեկ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսին, ամուսնացել է իր մանկության սիրո՝ 29-ամյա Անտոնելա Ռոկուցոյի հետ, որին սիրահարված էր դեռևս 5 տարեկանից:
The Daily Mail-ը նշում է, որ 30-ամյա մարզիկի ու նրա ընտրյալի հարսանեկան արարողությանը ներկա են եղել ավելի քան 250 հյուրեր:
Կարմիր գորգով առաջինն անցել է ֆուտբոլիստ Սամուել Էտո’ոն, որին հետևել են Ֆաբրեգասը, Նեյմարը, Պույոլը և այլ պատվավոր հյուրեր:
Միջոցառումը տեղի է ունեցել Մեսիի հայրենիքում՝ Արգենտինայում շքեղ հյուրանոցային համալիրներից մեկում:
The Daily Mail-ը գրում է, որ զույգն արգելել է հյուրերին, ինչպես նաև սպասարկող անձնակազմին լուսանկարել սմարթֆոններով: Միջոցառման անվտանգությունն ապահովել է 450 ոստիկան:
Մեսին ու Ռոկուցոն, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն ամուսնացել եկեղեցով ու սահմանափակվել են միայն քաղաքացիական կացության ակտի գրանցմամբ:
Իսկ որպես տարոսիկներ հյուրերը ստացել են մոտ 22 դոլար արժողությամբ գինիներ, որոնց արտադրությամբ զբաղվում է Մեսին: