Երևանում Mercedes-ով վթարի է ենթարկվել ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանը
Advertisement 1000 x 90

Երևանում Mercedes-ով վթարի է ենթարկվել ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Range Rover մակնիշի 55 ԼN 555 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ՃՈ աշխատակիցների ծառայությունից, իսկ Mercedes-ի վարորդն էլ ընդունել է, որ վթարի մեղավորը ինքն է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը վարել է ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանը:

shamshyan.com