
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չափազանց տաք խմիչքները դասեց քաղցկեղածինների շարքում, հաղորդում է The Independent-ը:
«Արդյունքները վկայում են, որ չափազանց տաք ըմպելիքները նպաստում են կերակրափողի քաղցկեղի առաջացմանը: Դրան նպաստում է ոչ թե հեղուկի տեսակը, այլ ջերմաստիճանը»,- ասում է քաղցկեղի ուսումնասիրության միջազգային կենտրոնի տնօրեն՝ Քրիստոֆեր Ուայլդը:
Վնասակար ջերմաստիճանի շեմը՝ 65 աստիճանն է: Հետազոտությունները արվել են Չինաստանում, Իրանում, Թուրքիայում, Արգենտինայում, ուր թեյը կամ մատեն շատ տաք են խմում: Եզրակացությունները հիմնված են մարդկանց մետաանալիզների արդյունքերի վրա: Մասնագետները միանշանակ խորհուրդ են տալիս օգտագործել 65 աստիճանից ցածր հեղուկներ: