
Լյովենում ընթացող Grand Chess Tour-ի կայծակնային մրցախաղում այսօր կայացան 9 տուրերի հանդիպումներ:
Այս մրցաշարի արդյունքները գումարվում են արագ խաղի արդյունքներին: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր:
Հայ շախմատիստը զբաղեցրեց աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Արոնյանը սևերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին, 2-րդ տուրում սպիտակներով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, 3-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց ռուս Իան Նեպոմնյաշչիի հետ, 4-րդ տուրում հաղթեց վրացի Բադուր Ջոբավային, 5-րդ տուրում սպիտակներով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին, 6-րդ տուրում սևերով պարտվեց նորվեգացի Մագնուս Կարլսենին, 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոի հետ, 8-րդ տուրում պարտվեց հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ:
Հիշեցնենք, որ վաղը կկայանան 10-ից 18-րդ տուրերը:
armsport.am