
Աշխարհի չորրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը Իստբուրնում ավարտված մրցաշարի եզրափակչում հաղթել է ATP վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի Գաել Մոնֆիսին 6:3, 6:4 հաշվով:
Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 16 րոպե: Այդ ընթացքում կողմերը երկու կրկնակի սխալ են թույլ տվել: 30-ամյա Ջոկովիչը դարձել է էյսի և 3 բրեյքի հեղինակ:
«Aegon International Eastubourn» մրցաշարում հաղթելու կապակցությամբ Ջոկովիչը կստանա 250 միավոր և 113 հազար դոլար պարգևավճար:
armsport.am