Ռեփեր Snoop Dogg-ը կմեկնաբանի UFC-ի մենամարտերը
Advertisement 1000 x 90

Ռեփեր Snoop Dogg-ը կմեկնաբանի UFC-ի մենամարտերը

Ամերիկյան հայտնի ռեփեր «Snoop Dogg»-ը մեկնաբանելու է UFC-ի մենամարտերը: Այդ մասին հայտնել է կազմակերպության նախագահ Դեյնա Ուայթը:

«Սնուփը UFC-ի և խառը մենամարտերի մեծ երկրպագու է: Հաճույք կստանաք նրա մեկնաբանությունից»,- Ուայթի խոսքը մեջբերում է Sherdog.com-ը:

Երաժիշտը մեկնաբանելու է Tuesday Night Contender Series-ի մենամարտերը, որոնք կմեկնարկեն հուլիսի 11-ից:

armsport.am