Երազանքներն իրականություն դարձնելու և հաջողության հասնելու համար պետք է ունենալ ամուր առողջություն: Փորձել ենք հավաքել ամենապարզ կանոններն առողջ ապրելակերպի համար: Եկեք դիտարկենք դրանք, որպեսզի լավ ապրենք, և մեզ երբեք չանհանգստացնի մեր ինքնազգացողությունը:
Կարծում ենք՝ օգտակար կլինի ուշադրություն դարձնել սեփական առողջությանը և հետևել ներկայացվող կանոններին:
Քնել պետք է 7-9 ժամ
Բայց կարելի է քնել նաև 5 կամ 6 ժամ, և դա կախված է նրանից, թե ինչպես է դրան արձագանքում մեր օրգանիզմը:
Սնունդ ընդունելիս՝
- Չի կարելի միանգամից ընդունել սնունդի շատ տարատեսակներ:
- Չի կարելի չափից ավելի ուտել (վերջում պետք է մի փոքր քաղց զգալ):
- Չի կարելի օգտագործել շաքարավազ, տորթ (կոնֆետ և շոկոլադ՝ երբեմն):
- Միրգ պետք է ուտել հիմնական սնունդ ընդունելուց առաջ (մոտ 30 րոպե), այլ ոչ թե՝ հետո:
- Սնունդ ընդունելուց 1-2 ժամ առաջ և հետո ջուր չխմել:
- Չուտել ժամը 19:00-ից հետո:
- Աշխատեք, որպեսզի Ձեր կերակուրի 60 տոկոսը լինի միրգ և բանջարեղեն:
- Աշխատեք շատ միս չօգտագործել:
- Օրական 2 բաժակից ավելի թեյ կամ սուրճ չխմել:
- Չօգտագործել քիմիա (չիպս, կոլա, գազավորված ըմպելիք և այլն):
- Չօգտագործել շատ ալկոհոլ, իսկ եթե կարող եք, ապա հրաժարվեք ընդհանրապես և ալկոհոլից, և ծխախոտից:
- Որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք կոնսերվացված սնունդ:
Որքան հնարավոր է՝ շատ շարժվել, քայլել, և որքան հնարավոր է՝ քիչ նստել:
Ակտիվորեն զբաղվել սպորտով:
Միշտ պետք է հետևել կեցվածքին և՛ քայլելիս, և՛ նստելիս: Որովհետև ողնաշարի հետ կապված պրոբլեմները շատ վատն են:
Հետևել հիգիենային:
Էմոցիաներ
Աշխատեք որքան հնարավոր է շատ ուրախանալ կյանքով և որքան հնարավոր է քիչ նյարդայնանալ: Էմոցիաները շատ մեծ դեր են խաղում յուրաքանչյուր մարդու առողջության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը