Հոգեբանական շատ թեստեր են հենված այն հանգամանքի վրա, թե ինչպես են մարդիկ որոշակի իրավիճակն արտացոլում պատկերի մեջ։ Lifer.com.ua կայքը գրում է, որ նկարված պատկերներն արտացոլում են մարդու բնավորությունը։ Առաջադրանքը շատ պարզ է. նկարեք անձրևի տակ կանգնած մարդու։
- Դիրքը լուսանկարում՝
- աջից՝ մասնագիտական աճի ձգտում, համոզվածություն ապագայում,
- ձախից՝ հոռետեսություն, անցյալը խանգարում է ձեզ զարգանալ,
- կենտրոնում՝ մրցակցության ոգի։
- Անձրևանոց՝
- անձրևանոցը բացակայում է՝ ռեսուրսների անբավարարություն բարդ իրադրություններում,
- մեծ անձրևանոց, որը փակում է մարդուն՝ պաշտպանության և մեկուսացվածության պահանջ,
- անձրևանոցի արտահայտված բռնակ՝ ինչ-որ բանից բռնվելու պահանջ։
- Մարդ՝
- անֆաս՝ համոզվածություն
- պրոֆիլ՝ փախչելու ցանկություն
- մեջքից՝ թաքնվելու ցանկություն։
Նկարեք ծառ
- Չափը՝
- փոքր՝ փակվածություն, էմոցիոնալ խոցելիություն,
- ամբողջ էջի վրա՝ ուրախություն, էքստրավերտ,
- մեծ տերևներ՝ ագրեսիվություն, անհամաձայնություն ստանդարտների և նորմերի հետ։
- Բուն՝
- ուղիղ՝ կարգապահություն, խստություն,
- շատ ծուռ՝ տառապանք, մեղքի զգացում
- ծոռումուռ՝ ճկունություն, շփվելու կարողություն,
- շատ բարակ՝ անկայունություն, նախաձեռնողականության բացակայություն, թուլություն,
- հաստ՝ ուժ, համոզվածություն, աներերություն,
- շատ հաստ՝ կամակորություն, ավտորիտարություն։
- Ճյուղեր
- ուղղված են վերև՝ լավատեսություն, էքստրավերտ,
- վերջնամասում սրված են՝ իմպուլսիվություն, ագրեսիվություն,
- ուղղված են ներքև՝ հոռետեսություն, անհանգստություն,
- մի քանի անգամ նկարված՝ զգայունություն՝ տխրության երանգով
- ուղղված են տարբեր կողմեր՝ անկայունություն։
Նկարեք տուն
- Չափը՝
- մեծ՝ ջերմություն և անկեղծություն
- փոքր՝ փակվածություն, պաշտպանվածության պահանջ կամ թերարժեքության զգացում։
- Բարձրություն՝
- բարձր՝ աճի պահանջ,
- գետնին մոտ՝ ճնշվածություն, տագնապ, անհանգստություն,
- երկհարկանի՝ լավ ճանաչողական կարողություններ։
- Դուռ՝
- դուռը բացակայում է՝ մեկուսացվածության ձգտում,
- փակ է՝ ինտրավերտություն և վախ,
- կողպված է՝ մեղքի զգացում և վախ փորձություններից,
- մեծ է՝ կախվածություն մյուսներից կամ առատաձեռնություն,
- առկա է երկու դուռ՝ կոնֆլիկտ հարազատներից մեկի հետ,
- երկայնական դուռ՝ հակվածություն քննադատության և մանրախնդրություն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը