
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, ժամը 15:14-ին ջրափրկարարները հայտնաբերել են «F1» տեսակի նռնակ, դուրս բերել ջրից և 16:00-ին հանձնել ոստիկանության աշխատակիցներին: