Ինը մարդ է եղել այն նավակում, որը հուլիսի 2-ին շրջվել է Չելյաբսինսկի մարզի ջրամբարում, փրկվել է չորսը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ ծառայություններում «Երկու երեխաներ և երկու չափահասներ ինքնուրույն հասել են ափ, նրանց տարել են հիվանդանոց և զննումից հետո թողել են տուն»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ վեց զոհվածներից չորսը երեխաներ են: Ճշտված տվյալներով, մակույկում եղել է ինը մարդ, այդ թվում երկուսից մինչև 15 տարեկան վեց երեխաներ: Օգնության է շտապել ափին գտնվող երկու մարդ: Նրանցից մեկը զոհվել է: «Մյուսի ճակատագիրը մնում է անհայտ»,- ճշտել է աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ երկու երեխաների մարմինները հայտնաբերել են Վերխնի Տոգուզակ գետում: «Որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբարվել են երկու երեխաների մարմիները: Այսպիսով, զոհվածների թիվը կազմում է վեց, մեկ չափահասի ճակատագիրը մնում է անհայտ»,- եզրափակել է աղբյուրը: