
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները Ձեր Ազգային տոնի առթիվ հատկապես այս տարի, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25-ամյակը, նաև Հայաստանի ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները»: