«Մնացեք խաղաղությամբ ու ձեր չափերի մեջ». Քրիստ Մանարյան
Advertisement 1000 x 90

«Մնացեք խաղաղությամբ ու ձեր չափերի մեջ». Քրիստ Մանարյան

Ռեժիսոր Քրիստ Մանարյանի Facebook-յան գրառումը:

«Ուրեմն լսեք, հայերենի օժանդակ բայերի մասին ավել պակաս դուրս տվող, արվամոլների պաշտպան սթարբաքսի համար դոշ տվող ամերիկամոլ ու օտարամոլ հայրենակիցներ` դուք հաստատ չոչ էիք անում ձեր սեղանների տակ (դատելով ձեր տարիքից ու կիսագրագիտությունից), երբ ես գիտեի էդ երկրի տեղն ու շատ ծակուծուկեր ձեզնից լավ: Հետն էլ` լեզուն: Դուք փորձում եք ինձ ու ձեզ համոզել, որ դրածս նյութը գեյերին բացահայտորեն պաշտպանող սթարբաքսի ագրեսիվ, ջհուդ տնօրենի հայտարարության վերաբերյալ` ռուսական քարոզչություն ա ու Գյուլնազ տատի հեքիաթ… ուշադրություն չդարձնելով որ, օրինակ` ամերիկյան Գյուլնազ տատերն էլ արդեն քանի տարի քիմիական զենք են փնտրում Սիրիայում ու չեն գտնում, ինչպես Իրաքում չգտան:

Սակայն շարունակում են Սիրիան բզկտել: Իսկ դուք երևի էդ հեքիաթներին արդեն հավատում եք, որովհետև ֆիզիկապես էդտեղ եք` ինչ լսել եք, էն էլ ձեր ուղեղներում տպվել ա: Կամ իսկի չեք էլ լսել, որովհետև ձեզ էդ ամենը չի հետաքրքրում`որտեղ հաց, էնտեղ կաց… Չի հետաքրքրում, որ հայկական ամենամեծ գաղթօջախներից մեկը էսօր ձեզ հաց տվող երկիրը թուրքի հետ մեկ եղած ռմբակոծում ա ու ավերում: Ու տասնյակ հազարավոր ձեր եղբայրներն ու քույրերը ստիպված են փախչել էն հողից, որը շենացրել են սեփականի պես, որում հաստատվել են Ցեղասպանությունից հետո, նորից ցաքուցրիվ լինելով աշխարհով մեկ, արդեն երկրորդ անգամ:

Ինձ էլ իրականում չեն հետաքրքրում ոչ ռուսական, ոչ ամերիկյան գյուլնազտատական հեքիաթները, ինձ հետաքրքրում են հայերը, նույնիսկ ձեզ պես օտարացածներն ու օտարամոլները: Եվ ոչ թե որովհետև որտեղ հայ եմ տեսնում` չոքերս թուլանում են, այլ որովհետև բոլորս մի բանակի զինվորներ ենք ու իրար սիրենք թե չսիրենք` պիտի միասնական գործենք: Սա պիտի լինի օրենք ու բոլորիս վերաբերմունքը` հանդեպ մեկս մյուսի:

Ու երբ խոսք ա գնում ավանդական բարոյական արժեքներց, երբ մարդ մտահոգություն ա հայտնում վաղվա սերնդի աշխարհայացի ձևավորման շուրջ, տեսնելով, որ այլասերումն ընթանում ա ամբողջ մոլորակով, ամբողջ թափով, ներառելով ապագա հայ հայրերի ու մայրերի մի զգալի հատվածը` չարժի տափակաբանել, հռհռալ ու խրխնջալ երկու չիմացած լեզուներով (իբր հայերեն ու իբր անգլերեն), որովհետև ցավոք` երկուսին էլ կիսատ-պռատ եք տիրապետում, դատելով ձեր հապճեպ մեկնաբանություններից:

Իսկ վիրավորել մարդուն մակդիրներ փակցնելով` ընդհանրապես չարժի, դրա համար քիթմռութին ուտում են ծանր բանով: Այ դա միշտ երաշխավորում եմ: Իհարկե տղերքին, աղջիկները հաշվիցս դուրս են, նրանց հետ երբեք չեմ էլ վիճում:

Մնացեք խաղաղությամբ ու ձեր չափերի մեջ, դա բարի խորհուրդս ձեզ: Ու ձեր հոգսաշատ առօրյայում, օքեյախառն հայերենն օգտագործելիս հիշեք` անձամբ ես խոսում եմ Աբովյանի ու Թումանյանի լեզուներով: Իսկ ամերիկերեն ձեզնից վատ չգիտեմ, բայց չեմ սիրում էդ լեզվով շփվել հայրենակիցներիս հետ, թեկուզև նախկին: Խելք ու համբերություն ձեզ, երբեք չմոռանաք, թե ձեր երակներում ինչ արյուն ա հոսում: Ինձ չեք հավատում` իրեն հավատացեք, նա հաստատ չի խաբի ու սխալ կամ վատ բան չի շշնջա ձեր ականջին: Թեյք քեը, գայզ»:



Նման նյութեր