Budetezdorovy.ru-ն գրում է, որ մետեորիզմը բավական տարածված վիճակ է։ Այն կարող է լուրջ հիվանդության նշան լինել, իսկ երբեմն՝ նաև սխալ սնվելու հետևանք և աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում։ Մետեորիզմի հիմնական նշանները որովայնի փքվածությունը և գազերի՝ մեծ քանակով արտադրությունն են։ Կայքի հաղորդմամբ՝ այս բնական միջոցը կօգնի թարմանալ և կրճատել որովայնի շրջագիծը։
Բաղադրիչներ
- ½ ճաշի գդալ քրքում
- ½ թեյի գդալ կայենյան պղպեղ
- 5 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- անանուխ՝ ըստ ցանկության
- 1 լիտր ջուր։
Պատրաստման եղանակը
- Եռացրեք ջուրը։
- Բոլոր բաղադրիչները լցրեք տարայի մեջ, ավելացրեք ջուրը, երբ սառչի։ Լավ խառնեք և խմեք օրվա ընթացքում։ Ամեն անգամ օգտագործելուց առաջ խառնեք։
Նախքան օգտագործելը խորհրդակցեք բժշկի հետ։ Եթե լուրջ առողջական խնդիրներ ունեք, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը