Facebook-ը կօգնի Wi-Fi որոնել ողջ աշխարհում
Advertisement 1000 x 90

Facebook-ը կօգնի Wi-Fi որոնել ողջ աշխարհում

Facebook սոցցանցը ողջ աշխարհում գործարկել է «Գտնել Wi-Fi» նոր գործառույթը, որը հասանելի է iOS և Android ունեցող սարքերի համար, ասվում է սոցցանցի պաշտոնական բլոգում:

«Մենք գործարկել ենք «Գտնել Wi-Fi» գործառույթը մի քանի երկրներում անցած տարի և հայտնաբերել ենք, որ դա ոչ միայն օգտակար է օգտատերերին, որոնք ճանապարհորդում են, այլև հատկապես օգտակար է նաև այնտես, որտեղ չկան հեռախոսային տվյալներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ տվյալ գործառույթը օգնելու է մարդկանց հայտնաբերել բաց Wi-Fi, որը գտնվում է նրանց անմիջական հարևանությամբ: Որպեսզի ցանկացողները կարողանան հայտնաբերել մատչումի կետերը, հաստատության սեփականատերերը պետք է Facebook-ի էջում նշել, որ ունեն բաց Wi-Fi:

b4b.am