Ներկայացնում ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.
«Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, ով իր կյանքում բազմաթիվ շքեղ միջոցառումների է մասնակցել չի թաքցրել իր զարմանքը օրերս Լոս Անջելեսի Dolby Theatre-ում տեղի ունեցած հայկական հարսանիքից, որին նա ևս մասնակցել է… “Ես շատ ուրախ եմ լինել այստեղ… Ես այսպիսի բան կյանքումս չեմ տեսել… Ամեն ինչ շատ յուրահատուկ է… Ես այս դահլիճում եղել եմ “Օսկարի” մրցանակաբաշխության ժամանակ, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ հիմա ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է”,- ասել է Գագան՝ մեկնաբանելով հայտնի գործարարներ Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի և Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլիտայի հարսանեկան արարողությունը… Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների հարսանեկան արարողության վրա նորապսակների ծնողները ծախսել են 20-25 միլիոն դոլլար… Հարսանիքի աննախադեպ շքեղության մասին իր կարծիքն է հայտնել նաև Քսենիա Սոբչակը, ով այդ մասին գրառում է արել իր instagram-ում… Բացի հայասատանցի և ռուսաստանցի հայտնի երգիչների և շոու բիզնեսի ներկայացուցիչների իր ներկայությանբ հարսանիքը պատվել է նաև աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերը…
Դե ինչ… Հայերին հաջողվել է զարմացնել Լեդի Գագային, ով ամբողջ աշխարհին է զարմացնում…
Ցավոք, մեր ազգի ներկայացուցիչները շատ լավ ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, բացի Մայր Հայրենիքից…»: