Արայիկ Հարությունյան. «Երբ ՋՕԸ-ի ղեկավարի հետ նստեցինք, թուղթ ու գրիչով սա հաշվեցինք, ինքն էլ ապշեց»
Advertisement 1000 x 90

Արայիկ Հարությունյան. «Երբ ՋՕԸ-ի ղեկավարի հետ նստեցինք, թուղթ ու գրիչով սա հաշվեցինք, ինքն էլ ապշեց»

Երևանի Ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի Facebook-յան գրառումը.

«Մի թիվ ներկայացնեմ, ապշեք: Հայտնի է, որ ոռոգման համակարգում տեղի է ունենում 50 տոկոս ռեսուրսների կորուստ:

Անցած տարի գնացել էինք Արագածոտնի մարզի Քուչակ գյուղ: Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկն ասաց, որ իրենք յուրաքանչյուր հեկտարը ամեն անգամ ջրելու համար վճարում են 30 հազար դրամ: Այն ժամանակ հաշվեցինք և ստացանք, որ ամեն քառակուսի մետրի համար գյուղացին այդ գումարի դիմաց պետք է ստանա 27 դույլ ջուր, 270 լիտր ջուր ամեն քառակուսու համար: Ակնհայտ է, որ դա անհնար է, և գանձվող գումարն աստղաբաշխական է: Ու եթե նույնիսկ հիմա հանենք այդ 50 տոկոսի կորուստը (սակայն անհասկանալի է, թե ինչու գյուղացին իր գրպանից կամ պետությունը դոտացիայով այդ կորուստները պետք է ծածկի), ապա ստանում ենք, որ գյուղացին ամեն քառակուսու համար ունենում է 135 լիտր ջուր, ինչը նույնպես աբսուրդային թիվ է:

Հ.Գ. Երբ ՋՕԸ-ի ղեկավարի հետ նստեցինք, թուղթ ու գրիչով սա հաշվեցինք, ինքն էլ ապշեց 🙂 »:



Նման նյութեր