Budetezdorovy.ru-ն գրում է, որ փորլուծությունը տհաճ երևույթ է, որը բավական հաճախ է հանդիպում: Այն կարող է վկայել առողջական լուրջ խնդրի առկայության մասին, բայց նաև որոշակի գործողությունների հետևանք լինել: Այս դեպքում նկատվում է նաև ցավ որովայնում, բարդ դեպքերում`ջրազրկում: Այս խնդիրն ամենից հաճախ առաջանում է նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների առկայության դեպքում: Այդ կերպ օրգանիզմը դուրս է բերում անցանկալի մնացորդները: Խնդրից առավել արագ ազատվելու համար հետևեք այս խորհուրդներին:
Խուսափեք որոշակի սննդամթերքի օգտագործումից
Փորլուծության դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել օգտագործվող մթերքին. դրա մի խումբը կարող է ավելի սրել խնդիրը` արդյունքում հանգեցնելով ջրազրկման: Մթերքների շարքին, որից հարկավոր է խուսափել, դասվում են սուրճը, կաթը, ալկոհոլը, կաթնամթերքը, յուղոտ, տապակած մթերքը: Կարող եք սննդակարգ ներառել լոբազգիներ, եգիպտացորեն, սև սալոր, պղպեղ, ոլոռ:
Մի փոքր իմբիր օգտագործեք
Իմբիրը հաճախ է օգտագործվում սննդային թունավորումների բուժման դեպքում: Այն նաև արդյունավետ միջոց է ցավերի և սպազմի դեմ: Դիարեայի բուժման համար մանրացրեք իմբիրը, ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր:
Յոգուրտ կերեք
Յոգուրտն իսկապես արդյունավետ միջոց է փորլուծության դեմ պայքարում: Պրոբիոտիկները, որ պարունակում է յոգուրտը, կարող են հավասարակշռել բակտերիալ միջավայրը և լավացնել նյութափոխանակությունը: Ընտրեք բնական և ոչ թե արոմատիզացված յոգուրտ: Եթե բնական յոգուրտի համը ձեզ դուր չի գալիս, կարող եք դրան միրգ ավելացնել: Այս դեպքում լավագույն ընտրությունը բանանն է:
Երիցուկով թեյ խմեք
Այս ըմպելիքը սպազմոլիտիկ հատկություններ ունի: Այն կօգնի հանգստացնել որովայնը, ինչպես նաև կպայքարի բորբոքման դեմ: Մեկ թեյի գդալ երիցուկը խառնեք մեկ թեյի գդալ անանուխի հետ, եռացրեք 10 րոպե, սառեցրեք և օգտագործեք:
Օգնության կհասնի անանուխը
Անանուխի մի քանի տերևի վրա եռացած ջուր լցրեք, սպասեք, մինչև սառչի, ապա օգտագործեք:
Հիշեք, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը