Այսօր ավարտվել են Մաքսիմկա լճում անհետացածների որոնողական աշխատանքները: Այնտեղ, հուլիսի 2-ի երեկոյան, երեք ընտանիք զրկվեցին ամուսիններից և երեխաներից: Կանանցից մեկը միանգամից զրկվել է ամուսնուց և երկու որդիներից` 2-ամյա Արսենից և 15-ամյա Արտյոմից:
Բարեկամների խոսքով, ընտանիքն արդեն վաղուց որոշել էր տեղափոխվել Կրասնոդարի երկրամաս, այնտեղ տուն էին կառուցել: Հուղարկավորության արարողությունը հենց այնտեղ էլ կլինի:
«Նա այնտեղ տուն էր կառուցում, ցանկանում էին տեղափոխվել: Կինը կգնա, չի ցանկանա այնտեղ ապրել: Ասում է, որ անգամ մեկ րոպե այնտեղ չի մնա», – պատմել է բարեկամը: Այժմ կինը շոկային վիճակում է և խոսել չի կարողանում: Դեպքից հետո նա փոքրիկի հետ լողալով հասել է ափ, սակայն վերջինս արդեն չէր շնչում և փրկել չի հաջողվել:
Մահացածների մասին բարեկամները միայն դրական են խոսում: Բարի, դաստիարակված, աշխատասեր մարդիկ էին: Երեխաները զբաղվում էին սպորտով, գերազանց էին սովորում: Մահացած երեխաներից մեկը բռնցքամարտի չեմպիոն էր: Նրա մարզիչը խոսելիս չէր կարողացել զսպել արցունքները: «Նա շատ գեղեցիկ էր, բարի, ոչ ոքին չարը չէր ցանկանում: Բարի էր և ժպիտը նրա դեմքից չէր անցնում: Նրա եղբայրը, ով փրկվել է, կրկին այդպիսինն է: Նրանք պետք է մարզումների լինեին, սակայն բաց էին թողել լիճ գնալու պատճառով», -ասել է նա:
Հիշեցնենք, որ Չելյաբինսկում ողբերգություն էր տեղի ունեցել: Նավակում մեծահասակներ և երեխաներ էին:
Նավակում գտնվում էին`
Նառա Գևորգին (հոսպիտալացվել են)
Ստելլա Գևոգին (հոսպիտալացվել են)
Լևոն Արամին (փրկվել է)
2011թ-ին ծնված Անգելինա Ն.-ն(փրկվել է)
1979թ-ին ծնված Արման Դ.- (Զոհվել է)
2015թ-ին ծնված Արթուր Ն.-ն (Զոհվել է)
2009թ-ին ծնված Դավիթ Դ-ն (Զոհվել է)
2002թ-ին ծնված Արթուր Ն-ն (Զոհվել է)
2007թ-ին ծնված Էլեն Դ-ն (Զոհվել է)