Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մեկ տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Մանչեսթերյան ակումբի լրագրողները նկատել են, որ երկրպագուները շատ են սիրում հայ ֆուտբոլիստին: Թվիթերում անցկացվել է հարցում՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են երկրպագուներն այդքան շատ սիրում թիմի հայ կիսապաշտպանին:
Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը ներկայացնում է լավագույն պատասխանների ընտրանին:
@MUFC_Sarah – Սիրում եմ նրան: Նա ունեցավ հրաշալի մրցաշրջան, խփեց որոշ ֆանտաստիկ գոլեր և միայն ավելի լավը կդառնա մյուս մրցաշրջանում:
@Edam26 – Լավագույն կիսապաշտպանն ու փլեյմեյքերը, որ ես տեսել եմ երկար ժամանակ: Միկին ունի մեր ակումբի լեգենդը դառնալու մեծ պոտենցիալ:
@Frear3 – Նա հրաշալի խաղացող է, բայց ամենալավը դեռ առջևում է:
@VintageUtd – Նա իսկապես հրաշալի է: Նա մեզ այնքան հաճախ է փրկել կենսական անհրաժեշտության գոլերով: Նրա վազքն ու եզրափակումները այնքա՜ն լավն են: Նա լավագույններից մեկն է:
@YunHongOfficial – Պրեմիեր լիգայի լավագույն փլեյմեյքերը:
@Rio_F79 – Նա շատ ազնիվ, աշխատասեր, թիմային ֆուտբոլիստ է: Նա ստեղծագործ անհատ է և կարող է շատ գոլեր խփել:
@Vivek21794 – Մեսսին արգենտինացի Մխիթարյանն է: Սա իմ ամենաբարձր գնահատականն է:
@Lilnick724 – Նա իմ սիրելի ֆուտբոլիստն էր, երբ խաղում էր «Բորուսիա Դորտմունդում»: Նա շատ յուրահատուկ է և ունի լավ դրիբլինգ: Ես ուրախ եմ, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» է:
@xZarryStylesx – Ես գնահատում եմ նրան, որպես խելացի ֆուտբոլիստ, ով կարողանում է լավ անցումներ կատարել և գոլեր խփել: Նա խփեց նաև իր հրաշալի կարիճ գոլը:
@Siamanto – Մխիթարյանն ունի տեսլական, տեմպ, որակ, հավասարակշռություն, փոխանցման հմտություններ և կարող է շատ գոլեր խփել:
@Rajas40 – Նա սուպեր տաղանդավոր ֆուտբոլիստ է, և թվում է՝ շատ համեստ է: Այստեղ նա կարող է դառնալ միայն ավելի լավը:
@MUFCFlash – Նրա հմտությունները հավասարը չունեն: Նրա որակը համաշխարհային մակարդակի է, և ապշեցնող է՝ ինչպես է նա շրջանցում մրցակիցներին:
@Squance_Matthew – Կախարդական Միկի: Սա միակ բանն է, որ մենք պետք է ասենք նրա համար: Նա կախարդական է գնդակով:
@_Barrack – Նրա գոլը մեզ պարգևեց Եվրոպա լիգայի տիտղոսը: Բոլորը ողջունում են մեր հայ կիսապաշտպանին:
Սիրարփի Աղաբաբյան