Հայտնի է աշխարհում ամենատարածված բրաուզերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի է աշխարհում ամենատարածված բրաուզերը

NetMarketShare և StatCounter հետազոտական ընկերությունների փորձագետները հայտնել են, թե որն է աշխարհում ամենից լայն տարածում ունեցող բրաուզերը:

NetMarketShare-ի վիճակագրության տվյալներով՝ առաջատարը Google Chrome-ն է, որի մասնաբաժինը կազմում է 59.36%, ինչը գրեթե 11 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատ:
Ընդ որում՝ StatCounter-ի մասնագետներն անվանում են ավելի տպավորիչ արդյունք՝ 63.21 տոկոս:

Բացի այդ՝ կարողացել են բարելավել ցուցանիշները Firefox (աճը՝ 4%) և Edge (0.54%) բրաուզերները: Internet Explorer-ի նվազումը կազմել է 14.1 տոկոս, և նրա մասնաբաժինը այսօրվա դրությամբ կազմել է 17.55 տոկոս:

Ինչ վերաբերում է Opera բրաուզերին, ապա այսօրվա դրությամբ այն օգտագործում է օգտատերերի ընդամենը 2.22 տոկոսը:

b4b.am



Նման նյութեր