Միշել Օբաման նմանակել է ամուսնուն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Միշել Օբաման նմանակել է ամուսնուն

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սթիվեն Կոլբերտի հետ The Late Show հաղորդման եթերում գանգատվել է ամուսնու լուսանկարվել չկարողանալուց։ Այս մասին նա ասել է՝ ի պատասխան հաղորդավարի խնդրանքի՝ պատմելու Essence ամսագրի համար ռոմանտիկ լուսանկարի հայտնվելու պատմությունը։ Լուսանկարում նրանք կանգնած են պատուհանի մոտ և ձեռք ձեռքի տված նայում են միմյանց։

«Բարաքը պարզապես սարսափելի է ֆոտոսեսիաներին, ես ատում եմ նրա հետ լուսանկարվելը»,- ասել է Միշել Օբաման՝ նշելով, որ ամուսինը չի կարողանում կենտրոնանալ լուսանկարվելու վրա, շտապում է։

Միշել Օբաման կատակել է՝ ասելով, որ պետության ղեկավարը ընդամենը երկու ժպիտ ունի և նմանակել է դրանք։

Այնուհետև ԱՄՆ առաջին տիկինն անդրադարձել է ընտանեկան ընթրիքներին, որոնց ժամանակ Մալիան հայրիկին լուրջ հարցեր է տալիս, իսկ հայրը պատասխանում հարցերին կետ առ կետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։


Նման նյութեր