Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր տարի հուլիսի 4-ին տոնվող Անկախության օրն ամերիկացիների համար ամենակարևոր տոներից մեկն է:
Անկախության օրվա կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը զինվորականների համար միջոցառում են կազմակերպել Սպիտակ տան այգու հարավային հատվածում: Գրում է Elle.ru-ն:
Բոլոր ամերիկացիներին Անկախության տոնի առթիվ շնորհավորելու նպատակով նախագահական ընտանիքը դուրս է եկել վաշինգթոնյան նստավայրի պատշգամբ:
Մելանիա Թրամփը հրավիրված զինվորականների առջև հայտնվել է Esteban Cortázar ապրանքանիշի զգեստով:
Թեև առաջին տիկին Մելանիա Թրամփը նախապատվություն էր տվել կոլումբիացի դիզայներին, սակայն իր հայրենսաիրությունն արտահայտել հագուստի գույնի շնորհիվ, քանի որ կապույտն ու սպիտակը խորհրդանշական են բոլոր ամերիկացիների համար: